ՔՊ վարչությունը ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Հայկ Կոնջորյանի թեկնածությունը
1 րոպեի ընթերցում
![ՔՊ վարչությունը ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Հայկ Կոնջորյանի թեկնածությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1057906.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում վարչության անդամները հանդիպել են նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քննարկմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպման ավարտին լրագրողներին հայտնել է, որ քննարկվել են ութերորդ գումարման ազգային ժողովին վերաբերվող ինչպես տեխնիկական, այնպես էլ որոշ չափով բովանդակային հարցեր:
«Խմբակցությունում պատգամավորների հետ ձեռք բերված համաձայնությամբ վարչությունն առաջադրել է խմբակցության ղեկավարի թեկնածու Հայկ Կոնջորյանին և խմբակցության քարտուղարի թեկնածու Նազելի Բաղդասարյանին», - նշել էնա: