Հասարակական

Չորրորդ զորամիավորման զորամասի պայմանագրային զինծառայողները հերթափոխից առաջ շարային ստուգատես են անցել

1 րոպեի ընթերցում

Չորրորդ զորամիավորման զորամասի պայմանագրային զինծառայողները հերթափոխից առաջ շարային ստուգատես են անցել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հերթափոխից առաջ հուլիսի 9-ին տեղի է ունեցել անձնակազմի շարային ստուգատես:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանատարները ստուգել են դիրքերի ավագների մարտական փաստաթղթերը, զինծառայողներին հրահանգավորել մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման և մարտական խնդիրների վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում