Հասարակական

Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ ոչ մի միջոցառում 100 տոկոսով չի բացառում հիվանդացությունը. Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ ոչ մի միջոցառում 100 տոկոսով չի բացառում հիվանդացությունը. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դեմ պայքարում լուրջ կանխարգելիչ միջոցառում է համարում պատվաստվելը, սակայն նշում է, որ որևէ կանխարգելիչ միջոցառում հարյուր տոկոսով չի բացառում հիվանդացությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ավանեսյանն ասաց հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Մեր առջև խնդիր է դրված անել հնարավորը, որ հիվանդացության պարագայում այն թեթև ընթանա, որ չլինեն ծանր դեպքեր ու մահեր»,- շեշտեց նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ գրանցվում է մահերի ցուցանիշի նվազում: Այն չի անցնում երկու տոկոսի շեմը, ինչը բավական լավ ցուցանիշ է ընդհանուր համաշխարհային սանդղակում:

«Իհարկե, ցանկացած մահ մեծ վիշտ է, և մենք պետք է անենք ամեն ինչ այդ դեպքերը կանխելու համար»,- եզրափակեց Անահիտ Ավանեսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում