Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է երկարաձգել կարանտինը, որը սահմանվել էր կառավարության որոշմամբ՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Կարանտինի մասին որոշման նախագիծը շրջանառվել է, ՀՀ կառավարությունում է, և, կարծում եմ, որ կարանտինի երկարաձգման որոշում կկայացվի: Ըստ իս՝ միանշանակ պետք է երկարացվի այն, որովհետև կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառել»,-շեշտեց նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ այս պահին ՀՀ սահմանը հատելիս ՊՇՌ թեստավորման մասին պահանջը սահմանվում է կարանտինի մասին որոշմամբ:

«Մենք հիմա չենք օգտագործում կարանտինի մասին որոշմամբ հնարավոր բոլոր գործիքակազմը, բայց որոշ բաղադրիչներ ժամանակի ընթացքում ճկուն փոփոխվում են: Այո՛, վեց ամսով այն կերկարաձգվի»,-շեշտեց Ավանեսյանը:

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը սահմանվել էր 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը: Հունվարի 11-ից այն երկարաձգվել է մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը:

Հայերեն English Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին