Հասարակական

Հաստատվել է COVID-19-ի 186 նոր դեպք, առողջացել է 78 մարդ

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է COVID-19-ի 186 նոր դեպք, առողջացել է 78 մարդ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 186 նոր դեպք, առողջացել է78 քաղաքացի, արձանագրվել են մահվան 5 նոր դեպքեր: Մեկ օրում կատարվել է 5 093 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 1 220 466-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 987 դեպք, որոնցից 217 381 -ն` առողջացած, 4 536-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 966 պացիենտ:

ՀՀկառավարությանհունվարի11-իորոշմանհամաձայն,կորոնավիրուսայինհիվանդությանտարածմանռիսկընվազեցնելունպատակով2020թվականիսեպտեմբերի11-իցմինչև2021թվականիհունվարի11-ըսահմանվածկարանտինըերկարաձգվելէմինչևհուլիսի11-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում