Հասարակական

Երրորդ զորամիավորման բոլոր զորամասերում ամփոփիչ ստուգումներ են անցկացվում

1 րոպեի ընթերցում

Երրորդ զորամիավորման բոլոր զորամասերում ամփոփիչ ստուգումներ են անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ զորամիավորման ենթակա բոլոր զորամասերում շարունակվում են մարտական պատրաստականության, զինվորական կարգապահության, թիկունքային ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումների ամփոփիչ ստուգումները, որոնց ընթացքում տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգող հանձնաժողովները գնահատում են նաև զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքները, ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստվածության մակարդակը: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում