Երկրորդ զորամիավորումում կայացել է զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն
1 րոպեի ընթերցում
![Երկրորդ զորամիավորումում կայացել է զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1057645.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 7-ին տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր խոսքում զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց`հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել ծառայության ընթացքում բարձր կարգապահություն ցուցաբերած և հրամկազմի կողմից գերազանց գնահատականի արժանացած զինծառայողներին։
Ըստ աղբյուրի՝ հանդիսավոր արարողությունը համերգով եզրափակել է մարզային մշակութային կենտրոնի երգի-պարի համույթը։