Չորրորդ զորամիավորման զինծառայողները հանձնել են կրակային պատրաստության քննություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման ենթակա զորամասերում հուլիսի 7-ին մեկնարկած հսկողական և ամփոփիչ ստուգումների շրջանակներում զինծառայողները քննություն են հանձնել կրակային պատրաստությունից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են զինծառայողների հաստիքային զենքերի կիրառման ունակությունները, տեսական ու գործնական գիտելիքները: