Հասարակական

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել

1 րոպեի ընթերցում

Վերին Շորժայի հատվածում  ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբիվարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, որ հայ-ադրբեջանական սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:

«Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող», - ասաց Ասատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում