Հասարակական

Ադրբեջանցի զինծառայողը կրակահերթ է արձակել Հադրութի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի զինծառայողը կրակահերթ է արձակել Հադրութի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որը Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և հուշարձանները պղծելու քաղաքականության հերթական վառ ապացույցն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը ինքնաձիգից կրակոցներ արձակում Հադրութ քաղաքի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ:

Տեսանյութից պարզ է դառնում, որ հուշարձանը պղծված է. այն պատված է ադրբեջաներեն գրություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում