Քաղաքականություն

«Հայոց հայրենիք» կուսակցությունը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՍԴ

1 րոպեի ընթերցում

«Հայոց հայրենիք» կուսակցությունը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՍԴ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց հայրենիք» կուսակցությունը հուլիսի 2-ին դիմել է Սահմանադրական դատարան` 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին կազմել և ստորագրել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը: Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը և «Զարթոնք» կուսակցության դիմումը։ Հուլիսի 2-ին դիմում կներկայացնի նաև «Պատիվ ունեմ» դաշինքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում