Սպորտ

«Ալաշկերտ»-ը ՉԼ-ում մեկնարկից առաջ միանգամից 6 համալրում ունի

2 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը ՉԼ-ում մեկնարկից առաջ միանգամից 6 համալրում ունի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի մեկնարկից առաջ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը միանգամից 6 համալրում է կատարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա կենտրոնական կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեն Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, հանդես է եկել Մոսկվայի «Արարատ»-ում, Պերմի «Ամկար»-ում, ներկայացրել է Ռուսաստանի Մ-17 հավաքականը, իսկ «Ալաշկերտ» է տեղափոխվել Երևանի «Արարատ»-ից:

25-ամյա բրազիլացի ձախ եզրային Ջեյմս Սանթոսը հանդես է եկել բրազիլական «Սամպայո» և «Կամպինենսե» թիմերում, Երևանի «Արարատ»-ում, իսկ «Ալաշկերտ» է տեղափոխվել «Ուրարտու»-ից:

32-ամյա կոտդիվուարցի հարձակվող Ֆոֆանա Բեկոն քաջածանոթ է հայ ֆուտբոլասերին Գյումրիի «Շիրակ»-ում ունեցած մրցելույթներով:

«Շիրակ»-ից հեռանալուց հետո Բեկոն հանդես է եկել Սերբիայի «Պարտիզան», «Չուկարիչկի», «Վոյվոդինա», ԻՄՏ թիմերում, Ղազախստանի «Իրտիշ»-ում:

«Ալաշկերտ» է վերադարձել 31-ամյա կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը:

«Արարատ»-ից «Ալաշկերտ» տեղափոխված փորձառու ֆուտբոլիստը 34 գոլի և 25 ասիստի հեղինակ է դարձել թիմի կազմում անցկացրած 137 հանդիպումներում:

Ազգային հավաքականում Եդիգարյանն անցկացրել է 31 խաղ՝ խփելով 1 գոլ:

22-ամյա նիգերիացի պաշտպան Դեու Դոսան հանդես է եկել «Լոռի» և «Վան» ակումբներում:

31-ամյա եզրային պաշտպան Աղվան Դավոյանն ամբողջ կարիերան անցկացրել է Գյումրիի «Շիրակ»-ում, եղել է թիմի ավագը:

«Ալաշկերտ»-ի մարզչական կազմն է համալրել փորձառու մասնագետ Տիգրան Եսայանը, որի նախորդ աշխատատեղը «Ուրարտու»-ն էր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում