Հասարակական

Անահիտ Ավանեսյանը շեշտում է՝ պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ միջոց են համավարակի դեմ պայքարելու համար

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը շեշտում է՝ պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ միջոց են համավարակի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդեն իսկ 80 հազար մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, և ոչ մի կողմնակի ազդեցություն, անցանկալի հետևանք չի գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ միջոց են՝ համավարակի դեմ պայքարելու համար: Պատվաստումների տեմպերը գոհացուցիչ չեն, բայց օրեցօր աճում են: Նախընտրական շրջանում դրանք նվազել էին, բայց հիմա կարծես աճում են: Վերջերս նույնիսկ մեկ օրվա ընթացքում 3000 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ»,- ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ պատվաստումների արդյունավետությունը կախված է դրանք կարճ ժամանակահատվածում իրականացնելու հետ, այդ իսկ պատճառով, շատ կարևոր է, որ հնարավորինս կարճ ժամկետներում հնարավորինս շատ մարդ պատվաստվի կորոնավիրուսի դեմ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում