Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ձերդ Գերազանցություն, սրտանց շնորհավորում եմ ՉԺՀ կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ: Հիմնադրումից ի վեր Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, տանելով երկիրն ինքնիշխանության, հզորացման ու վերընթաց սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով, արժանացել է Չինաստանի ժողովրդի վստահությանը։ ՉԿԿ-ի հաջողությունները շարունակվում և բազմապատկվում են Ձեր ղեկավարության ներքո. այս խորհրդանշական տարում Չինաստանը կարողացավ հասնել դրված հարյուրամյա նպատակներից մեկին՝ հաղթահարելով ծայրահեղ աղքատությունն ու վերադարձնելով Չինաստանը բնականոն զարգացման հուն՝ COVID-19 համավարակի հաղթահարման արդյունքում։

Հայաստանը կարևորում է բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը Չինաստանի հետ։ Վստահ եմ, որ ապագայում հայ-չինական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ բարեկամ չին ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,-ասված է ուղերձում:

Հայերեն العربية English Français Русский

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA