Հասարակական

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2021թ․ ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով․

  1. մեքենայականուսուցում,
  2. տվյալներիճարտարագիտություն,
  3. տվյալներիվերլուծությունևվիճակագրություն։

«Մրցույթինմասնակցելուցանկությունունեցողզորակոչիկներըկարողենգրանցվել1991.mil.am կայքում,կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. հուլիսի 10-ը ներառյալ:

Հարցերիհամարգործումէէլ.փոստ՝ ai.[email protected],հեռախոս՝1-28»,- նշված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում