Քաղաքականություն

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

1 րոպեի ընթերցում

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման և քաղաքական խորհուրդների համատեղ նիստում Գևորգ Գորգիսյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Գևորգ Գեորգիսյանը նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Նա ընդգծել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսուհետ ևս շարունակելու է բարձրաձայնել քաղաքացիներին հուզող խնդիրները և աշխատելու է լուծումներ գտնելու ուղղությամբ:

«Հարգելի քաղաքացիներ, ձեզ հետ միասին պայքարելու ենք այնպիսի Հայաստանի կերտման համար, որտեղ պաշտպանված կլինեն ձեր իրավունքները և որտեղ կիշխի օրենքի գերակայությունը: Շնորհակալություն եմ հայտնում կուսակցության կառավարման խորհրդին և թիմակիցներիս՝ այս կարևոր և ծանր պարտականությունն ինձ վստահելու համար»,-նշել է նա:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման և քաղաքական խորհուրդների համատեղ նիստը տեղի է ունեցել հունիսի 28-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում