Հայկ Չոբանյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նոր ռազմավարության ընդունումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը Բարսելոնայում հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը տեղի ունեցող «MWC Barcelona 2021» միջոցառման շրջանակներում հանդիպում է ունեցել «GSMA» փոխնախագահ, Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի քաղաքականության և կարգավորումների տնօրեն Դանիել Պատակիի հետ:«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Հայկ Չոբանյանը փոխանցել է, որ հայկական տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները մշտապես մասնակցել և բարձր են գնահատել «MWC Barcelona 2021» միջոցառուման կարևորությունը:

Նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է ոլորտի առջև ծառացած փոխակերպման մարտահրավերներին, ինչպես նաև համավարակով պայմանավորված նոր իրականությանը։

Հայկ Չոբանյանը նշել է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվ լինել նոր լուծումներում, որպեսզի մարդիկ և երկրները չունենան այն անհարմարությունները, որոնք կան այսօր։ Լուծումները ենթակառուցվածքային և թվային տեխնոլոգիաների տիրույթում են և նման հարթակները հնարավորություն են տալիս այդ թեմաները քննարկել դերակատար երկրների պատասխանատուների հետ։

Դանիել Պատակին ներկայացրել է «GSMA»-ի գործունեությունը, որն ընդգրկում է մի քանի ուղղություններ, որոնցից առաջինը ոլորտային ներկայացուցիչներին մեկ վայրում համախմբելն է, երկրորդը՝ ստանդարտիզացումը, տեխնոլոգիական համագործակցությունը, երրորդը՝ որոշումներ ընդունող քաղաքական գործիչների միջև համագործակցության հնարավորությունների հաստատումը: Դանիել Պատակին ընդգծել է կարգավորիչների բնագավառում ունեցած երկարամյա փորձառությունը և այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունները։

Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, նշել, որ կարևորում է ժամանակին համընթաց ոլորտում բարեփոխումների աստիճանական իրականացումը: Այս տեսանկյունից Հայկ Չոբանյանն ընդգծել է ոլորտային զարգացման նոր ռազմավարության ընդունումը, որի իրականացումը երկրի տնտեսությունը կբարձրացնի զարգացման նոր մակարդակի: Կողմերը կարևորել են գործակցության զարգացման անհրաժեշտությունը և պայմանավորվել քննարկել ոլորտում փոխշահավետ համագործակցային ծրագրերի իրականացման առաջնայնությունները:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում