Հասարակական

Զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի պարտականությունները շարունակում են կասեցված մնալ. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի պարտականությունները շարունակում են կասեցված մնալ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանը, իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ավարտին ներկայացել է զորամաս և շարունակում է կատարել հրամանատարի պարտականությունները, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ծառայողական քննությունը երկարացվել է առնվազն մինչև հուլիսի 5-ը, հետևաբար՝ գնդապետ Ա. Գևորգյանի՝ զորամասի հրամանատարի պարտականությունները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի՝ շարունակում են կասեցված մնալ մինչև ծառայողական քննության ավարտը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում