Բժիշկները ՀՔԾ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բժիշկները սպիտակ խալաթներով բողոքի ակցիա են անցկացրել Հատուկ քննչական ծառայության դիմաց՝ ի պաշտպանություն «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված բժիշկ Արմեն Չարչյանի, ում նկատմամբ դատարանը կալանքի որոշում է կայացրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բժիշկներից մեկը հայտնեց, որ հավաքվածներից գրեթե բոլորը մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին և հենց ինքն ու իր գործընկերներից մեկն առաջին իսկ օրվանից եղել են խրամատում։

«Մենք թաքցրել ենք մեր մասնագիտությունն ու գնացել են ռազմադաշտ որպես կամավոր։ Ականանետերն ուսերիս կռվել ենք թշնամու դեմ, իսկ երկու օր հետո իմացել ենք, որ մեր կարիքը կա, իջել ենք թաքստոց, որտեղ օգնություն ենք ցույց տվել։ Մեր խնդրանքը մեկն է՝ հնարավորություն տրվի մեզ, որպեսզի հանգիստ աշխատենք և շարունակենք մեր առաքելությունն իրականացնել»,- նշեց վնասվածքաբան Սամվել Սահակյանը։

Դիտարկմանը, թե ազդո՞ւմ է արդյոք իրենց աշխատանքի վրա Չարչյանի կալանավորված լինելը, բժիշկը դրական պատասխան տվեց։

Բժիշկները կրկին բաց նամակով հանդես եկան, այս անգամ հասցեատերը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էր։

Ներկայում Արմեն Չարչյանը գտնվում է հիվանդանոցում, հունիսի 27-ին նրա մոտ իրավիճակի կտրուկ վատթարացում է եղել:

«Որքան տեղյակ եմ, կորոնարգրաֆիա է արվել: Շաքարը նորմալ թվերի վրա չի կանգնում, ճնշումը չի նորմալանում: Ինչքան էլ Չարչյանին թվա, որ այս ամենն իր կողքով է անցնում, մարդու մարմինն ունի իր օրենքները և այդ օրենքների դեմ ոչ ոք ոչինչ չի կարող անել»,-ասաց վնասվածքաբանը:

Ավելի վաղ 539 բժիշկ բաց նամակ էր հղել իշխանություններին ու հանրությանը, որպեսզի վերացվի Արմեն Չարչյանի նկատմամբ կալանքը:

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։

Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Չարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հայերեն

ԱՄՆ-ն կասեցրել է Չինաստանից միջազգային ծանրոցների ընդունումը, ինչը սպառնում է Temu-ի նման հարթակներին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հոկեյի մրցաշարի հաղթողը Դոնի Նախիջևանի թիմն է

Նախորդ տարվա ընթացքում տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 392 մլրդ ՀՀ դրամ

ՊԵԿ–ը քաղաքացու բանկային գործարքների մասին մանրամասն տեղեկատվություն չունի և չի ունենալու. Էդուարդ Հակոբյան

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Զելենսկիի հետ. Պեսկով

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ոստիկանությանը պետական և համայնքային մարմինների տեսանկարահանող սարքերին հասանելիություն տալու օրինագծին

Հայաստանը ստորագրել է ԵԿԱԿ «քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթուղթը

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային