Անհետ կորածների ծնողները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների ծնողները հունիսի 28-ին բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից անցել է 8 օր, բայց ոչ մի դրական փոփոխություն չկա։

«Վերջին անգամ մենք հավաքվել էինք ՌԴ դեսպանատան մոտ, որ ռուսական կողմն աջակցի մեզ, քանի որ գիտեինք, որ այն մարդիկ, որոնք գնացել են եռակողմ բանակցություններին, կոմպետենտ չէին բանակցություն վարելու: Մի քանի օր հետո իմացանք, որ այդ բանակցությունները մեր օգտին չէին եղել: Մենք արդեն 1 ամսից ավելի է չունենք ոչ մի ինֆորմացիա, չէինք էլ կարողանում հավաքվել, որովհետև նախընտրական քարոզարշավ էր: Ինչ-որ թվեր են ասում հավանական գերիների, մենք ուզում ենք կառավարությունից հստակ պատասխան ստանալ՝ ինչ է արվում և ինչ է արվել մինչև հիմա: Այսօր հավաքվել ենք, որ մեզ ընդունեն և տան մեր հարցերի պատասխանները»,- նշեց անհետ կորածներից մեկի հարազատը։

Նա նաև հավելեց, որ բողոքի ակցիային մասնակցում են անձինք ՀՀ տարբեր տարածքներից՝ Լանջիկից, Շամշադինից, Ապարանից, Արթիկից, ինչպես նաև քաղաքացիներ կան Արցախից։

«Այս պահին մենք սպասում ենք, որպեսզի մեզ պատասխան տան։ Վարչապետի օգնականը մեզ հետ հանդիպել է այսօր, հստակ չի ասել, կընդունեն մեզ, թե ոչ, պետք է ճշտեր։ Ցանկանում ենք, որպեսզի մեզ ասեն, թե երբ են մեր երեխաների վերադարձնելու հայրենիք, ինչ ճանապարհներով և երբ սպասենք նրանց»,- նշեց մեկ այլ անհետ կորածի ծնողը։

Անդրադառնալով բողոքի ակցիան շարունակելու հարցին, նա ասաց, որ այդ ամենը կախված է վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումից և նրա պատասխանից։ Նրանք նստացույց անելու որոշում դեռևս չեն կայացրել։

Ծնողները պնդում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի պատասխանն իրենց չգոհացնի ավելի խիստ միջոցների են դիմելու։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը

Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր