ԿԸՀ-ն մերժել է 3 քաղուժերի՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները. հայտնի է ԱԺ-ում մանդատների բաշխումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԸՀ-ն հունիսի 27-ի նիստում մերժել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությանդիմումներըՀՀ ԱԺ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում այս մասին ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա նշել է, որ ընտրությունները կարող են անվավեր համարվել միայն այն դեպքում, եթե խախտումների առկայությունն ազդել է ողջ ընտրական գործընթացի և վերջնական արդյունքների վրա։ «ԿԸՀ - ում նման տվյալներ չեն գրանցվել, ինչը նշանակում է, որ մենք չենք կարող անվավեր ճանաչել ընտրությունները», - նշել է ԿԸՀ նախագահը։

Նա նաև հայտարարել է ապագա խորհրդարանում մանդատների բաշխման մասին։ Այսպես «Քաղաքացիական պայմանագիր» կստանա 71 պատգամավորական մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 7:

Նիստի ընթացքում Մուկուչյանը հայտարարել է նաև ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք ներկայացված ենսույն հղմամբ։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին