Երեք քաղաքական ուժ ԿԸՀ է դիմել ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու հարցով
1 րոպեի ընթերցում
![Երեք քաղաքական ուժ ԿԸՀ է դիմել ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու հարցով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1056696.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունից ստացել է դիմումներՀՀ ԱԺ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի ՀՀ ԿԸՀ՝ դրանց արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ դիմում ներկայացրած քաղաքական ուժերը դիմումները հիմնավորել են քարոզարշավի և ընտրությունների ընթացքում խախտումներով, որոնք վերաբերել են, մասնավորապես, ընտրողների վրա ճնշմանը, բռնության կոչերին, վարչական ռեսուրսի չարաշահմանը։
Ընտրությունների վերջնական արդյունքները՝ սույն հղմամբ։