Պաշտոնական

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հարգելի Նիկոլ Վովայի, Ղազախստանի ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Քվեարկության արդյունքները համոզիչ վկայությունն են այն բանի, որ պետականության ամրապնդմանը, ազգային միասնությանը և երկրում իրավիճակի կայունացմանը միտված Ձեր քաղաքական կուրսը վայելում է ժողովրդական աջակցություն: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ղազախա-հայկական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման շրջանակում: Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ` ի նպաստ բարեկամ Հայաստանի բարօրության»,-ասված է ուղերձում:

Հայերեն العربية Français Русский

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ըմբռնումը

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ