Հասարակական

Բերման է ենթարկվել ՌԴ ԱԱԾ ծառայողների կողմից հետախուզվող 77-ամյա Լաուրա Վ.-ն

1 րոպեի ընթերցում

Բերման է ենթարկվել ՌԴ ԱԱԾ ծառայողների կողմից հետախուզվող 77-ամյա Լաուրա Վ.-ն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժնի և անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 23-ին Շենգավիթի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 77-ամյա Լաուրա Վ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 77-ամյա կինը 2010 թ. ապրիլի 15-ից հետախուզվում էր ՌԴ ԱԱԾ ծառայողների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում