Ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղական և միջազգային դիտորդների գնահատականը միանշանակ է, որ ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք, ըստ էության, նոր ստանդարտ ենք սահմանել: 2018-ին, երբ տեղի ունեցան արտահերթ ԱԺ ընտրություններ և միջազգային հանրությունն աննախադեպ բարձր գնահատականի արժանացրեց դրանք, այդ ժամանակ կար մի այսպիսի կոնտեքստ, որ ասում էին՝ ընտրությունների արդյունքները նախապես բոլորի համար ակնհայտ էին, և գործող կառավարությունը կեղծելու անհրաժեշտություն չուներ:

2021-ի ընտրությունների հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին, բոլորը գիտեին, որ երրորդ հանրապետության պատմության թերևս ամենաանկանխատեսելի ընտրություններն էին անցկացվում: Եվ շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքն ու արժեհամակարգը, որ ընտրողների ազատ կամքի արտահայտումը մեզ համար անկյունաքարային արժեք է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով ընտրակաշառքի դեպքերով հարուցված քրեական գործերին, նշեց. «Իհարկե, հարուցված են քրգործեր ընտրակաշառքների, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու այլ դրսևորումների վերաբերյալ: Համոզված եմ, որ դրանք պատշաճ ու համապատասխան ընթացք կստանան, բայց ուզում եմ հավատալ, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է: Ամենակարևոր արձագանքն այն է, որ ՀՀ քաղաքացու համար այլևս անառարկելի փաստ է, որ ինքը որոշիչ գործոն է ՀՀ-ում, ինքն է որոշում իշխանության ճակատագիրը երկրում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية English Français Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը