Սթիվեն Սփիլբերգի ընկերությունը պայմանագիր է կնքել Netflix-ի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի Netflix ընկերությունը պայմանագիր է կնքել օսկարակիր կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի Amblin Partners ընկերության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համաձայն կնքված պայմանագրի՝ Սփիլբերգի ընկերությունն առաջիկա տարիներին տարեկան մի քանի ֆիլմ կնկարի Netflix-ի համար:

Ընդ որում, «Շինդլերի ցուցակը», «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմերի համար օսկարի արժանացած կինոռեժիսորը կշարունակի առանձին համաձայնագրով նկարել ֆիլմեր Universal Pictures-ի համար:

Սփիլբերգը հայտնել է, որ նոր պայմանագիրը հրաշալի հնարավորություն է նոր ձևով նոր պատմություններ պատմելու մարդկանց:

Համաձայնագրի ֆինանսական պայմանները գաղտնի են պահվում:

Սթիվեն Սփիլբերգը վերջին տարիներին տարաձայնություններ ուներ Netflix-ի հետ, քանի որ պնդում էր, որ մեծամասամբ հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերը պետք է իրավունք ունենան ստանալ միայն «Էմի» մրցանակ, այլ ոչ թե «Օսկար»: Նա հայտարարում էր, որ պետք է պահպանել կինոթատրոններում ֆիլմեր դիտելու փորձառությունը:

Netflix-ը, որը այս տարի մտադիր է ավելի քան 70 նոր ֆիլմ թողարկել, իր կինոժապավենների մի մասը սահմանափակ ցուցադրությունների համար ուղարկում է նաև կինոթատրոններ: Ընկերությունը 209 մլն բաժանորդներով ամենամեծ սթրիմինգային ծառայությունն է ողջ աշխարհում:

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին