Life

Տոկիոյի կենդանաբանական այգում զույգ պանդաներ են լույս աշխարհ եկել

1 րոպեի ընթերցում

Տոկիոյի կենդանաբանական այգում զույգ պանդաներ են լույս աշխարհ եկել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի կենդանաբանական այգում Շին Շին անունով հսկա պանդան զույգ է ունեցել: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ սա կենդանաբանական այգում վերջին չորս տարիների ընթացքում պանդայի ծնվելու առաջին դեպքն է:

Հսկա պանդայի ձագերի սեռը հայտնի չէ, նրանց դեռևս չեն անվանակոչել:

«Ողջ անձնակազմն աշխատում է՝ պաշտպանելու հսկա պանդա մայրիկին և նրա երեխաներին»,- ասվում է կենդանաբանական այգու հայտարարության մեջ:

Ձագերից մեկը կշռում է 124 գրամ, մյուսի քաշը հայտնի չէ: Հրապարակված լուսանկարից երևում է, որ ձագերը չափահաս մարդու ձեռքի ափի մեծության են:

Շին Շինը ծնվել է 2005 թվականին՝ Չինաստանում: Նա Ճապոնիա է բերվել իր զուգընկերոջ՝ Ռի Ռիի հետ տասը տարի առաջ: Նրանց առաջին երեխան ծնվել էր 2017 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում