Հասարակական

Վաղարշակ Հարությունյանը և Հայկ Չոբանյանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Վաղարշակ Հարությունյանը և Հայկ Չոբանյանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 23-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել համատեղ ջանքերով ոլորտի արդյունավետ և նպատակային կատարելագործմանը միտված աշխատանքային քայլերը։ Նրանք վերստին կարևորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն ուսումնասիրելու և հայրենական արտադրությունը խթանելու ուղղությամբ տարաժամկետ հավակնոտ և հեռանկարային ծրագրերի մշակումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում