Հասարակական

Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա նշեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

«Քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն»,- հավելեց Խաչատրյանը:

Ավելի վաղ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին էր դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:

«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը նշել է, որ իր համոզմամբ` Օձունի համայնքապետին ներկայացված հրաժարականի պահանջն ակնհայտ անօրինական է և ուղեկցվել է մարզպետի սպառնալիքով: Ըստ Ա.Գևորգյանի` մարզպետարանի շենքում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելն ուղիղ կապված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա կողմից իրենց դաշինքին սատարելու հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բողոքից անմիջապես հետո արագ արձագանքմամբ կապվել է Օձուն համայնքի ղեկավարի հետ, որը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է տալիս Ոստիկանությունում:

Հայերեն

Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի

Երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է. հույն նախարարը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նիդեռլանդների խորհրդարանի անդամն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Ազգային գերագույն պարտավորություն է վերականգնել պատմական ճշմարտությունը. Հունաստանի նախագահը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 25-ի միջոցառումների անոնս

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ