Life

Ափօ Սահակյանը երկրպագուների դատին է հանձնել «Եար մի գնա յայլեն» երգի հոլովակը

1 րոպեի ընթերցում

Ափօ Սահակյանը երկրպագուների դատին է հանձնել «Եար մի գնա յայլեն» երգի հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում ապրող և ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանը, որը Հայաստան է եկել Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, երաժշտասերներին է ներկայացրել «Եար մի գնա յայլեն» ժողովրդական երգի տեսահոլովակը: Այն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակի ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է:

Ռոք-երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր Ափօ Սահակյանը մասնագիտությամբ քաղաքագետ է. երաժշտական կրթություն չի ստացել, բայց երկար տարիներ զբաղվում է երաժշտարվեստով: Նա Երուսաղեմում գործող հայտնի Apo and The Apostles ռոք-խմբի հիմնադիրն է, բայց նաև մեծ ուշադրություն է դարձնում հայկական ժողովրդական երգերին՝ իր համերգների ժամանակ հնչեցնելով այդ ստեղծագործությունները: Ափօյի կատարմամբ հայտնի են «Արի երթանք», «Այգեպան աղջիկ», «Մարո» և մի շարք այլ գործեր:

Սահակյանը համերգներով հանդես է եկել նաև Հայաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում