Oգտագործելու ենք նաև խորհրդարանը՝ մեր պայքարն ավելի ուժեղ դարձնելու համար. Վանեցյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը դեռ վերջնական որոշում չունի՝ կվերցնի խորհրդարանում իր մանդատները, թե ոչ, սակայն, եթե որոշում կայացվի վերցնել դրանք, ապա դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը ևս կգնա խորհրդարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Արթուր Վանեցյանը:

«Այսօր ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարան են անցել ՔՊ-ն, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ կա իրողություն: Այո, ընտրական գործընթացում տեղի են ունեցել խախտումներ, որի մասին մենք բարձրաձայնել ենք, բարձրաձայնում ենք և դիմելու ենք մեզ բոլոր հասու միջոցներին՝ այս արդյունքները վիճարկելու, արժանահավատությունը պարզելու համար: Դրանից հետո նոր մենք որոշում կկայացնենք ՝լինելու ենք խորհրդարանում, թե ոչ»,-ասաց Վանեցյանը:

Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, վերցնում է մանդատները, ապա, Վանեցյանն ասաց, որ ինքը միանշանակ իր թիմին չի թողնի մենակ: «Գնալու եմ խորհրդարան, և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։ Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը իրավական որևէ հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար։ Այսինքն՝ եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել»,-ասաց նա:

Եթե «Պատիվ ունեմ» դաշինքը որոշում կայացնի մտնել խորհրդարան, ապա հանդես է գալու ընդդիմության դիրքերից: Վանեցյանը շեշտեց, որ պետք է կոշտ ընդդիմություն լինեն իշխանությանը: «Մեր պայքարը շարունակվելու է, մենք չենք դադարեցնելու մեր պայքարը և օգտագործելու ենք նաև խորհրդարանը՝ մեր պայքարն ավելի ուժեղ դարձնելու համար»,-ասաց նա:

Ըստ Վանեցյանի՝ «Պատիվ ունեմ»-ում ընդգրկված քաղաքական ուժերն ունեն այնքան քաղաքական պոտենցիալ, այնպիսի պրոֆեսիոնալների մեծ թիմ, որ ի զորու են ցանկացած իշխանության դնել շատ ծանր պայմաններում: «Նրանք այլևս երբեք չեն կարողանալու խորհրդարանում անել այն, ինչ ուզում են, չեն կարողանալու մեզ հետ ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվել, որ մենք ինչ-որ բանի վրա աչք փակենք: Կարողանալու ենք ստիպել իշխանությանը՝ կատարել հայանպաստ քայլեր»,-նշեց նա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել 27 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ, որոնց հիման վրա կատարվում է ընդհանուր առմամբ 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանք։

Հայերեն English

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը