Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է  «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ  Սուրեն Սահակյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանըհունիսի 22-ինընդունել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջը:

«Քննարկվել է վարվող քաղաքականության մեջ արտախորհրդարանական ուժերի մոտեցումները լսելի դարձնելու ձևաչափի հարցը։ Հանդիպման արդյունքում այս կամ այլ հարցի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը մասնակցել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, սակայն չի հաջողվել հաղթահարել նվազագույն շեմը խորհրդարան անցնելուհամար:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ հունիսի 22-ի առավոտից պատրաստվում է խորհրդակցություններ սկսել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի հետ, նաև՝ երկխոսությանկոչ է անում հոգևոր առաջնորդներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում