Աջափնյակում ապօրինի շինությունների վերաբերյալ իրավախախտումների 60 արձանագրություն է կազմվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի դեկտեմբերից մինչ օրս Աջափնյակում ապօրինի շինությունների վերաբերյալ իրավախախտման վարչական 60 արձանագրություն է կազմվել, որոնցից 45-ը՝ համայնքային հողամասերի վրա, իսկ 15-ը՝ սեփական: Քանդում և ապամոնտաժում է իրականացվել 34 հասցեներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 22-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ապամոնտաժվել է 34 կրպակ, շինություն, խանութ և այլն, բայց նման շինությունների քանակը շատ մեծ է: Վարչական շրջանների ղեկավարները նամակներ են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին: Նամակներում կետ առ կետ նկարագրված է, թե ինչպես են գործում ապօրինի շինարարություն իրականացնող խմբավորումները, որոնք տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից են, թաղային հեղինակություններ են: Մեծ խմբավորում է, և մենք մեր լիազորությունների շրջանակում ամեն ինչ անում ենք, բայց ամենակարող չենք. անգամ մեր աշխատակիցների կյանքին կարող է վտանգ սպառնալ»,-ընդգծեց քաղաքապետը:

Նրա հավաստիացմամբ՝ այս ամենը երկար չի շարունակվելու, իրենք կտրուկ գործողություններ են իրականացնելու և իրավական առումով ուժեղ են լինելու:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին