Քաղաքականություն

Նորայր Նորիկյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Նորայր Նորիկյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ին հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նորիկյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հարգելի բարեկամներ, այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հանդիպել եմ վերջինիս՝ արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համատեքստում։ Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը»,- գրել է Նորիկյանը։

«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, սակայն չի հաջողվել հաղթահարել նվազագույն շեմը խորհրդարան անցնելու համար։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ հունիսի 22-ի առավոտից պատրաստվում է խորհրդակցություններ սկսել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի հետ, նաև՝ երկխոսության կոչ է անում հոգևոր առաջնորդներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում