ՀՀ-ում կորոնավիրուսի վերարտադրման ցուցանիշն աճում է, առաջիկայում նոր դեպքերի ավելացում է սպասվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը ներկայում կայուն է, սակայն բացասական կանխատեսումով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ նկատվում է վիրուսի վերարտադրման ցուցանիշի աճ:

«Մեզ մոտ պահ էր եկել, որ վիրուսի վերարտադրման ցուցանիշը հասել էր 0.4-ի, բայց վերջին 14 օրվա կտրվածքով տեսնում ենք, որ այդ ցուցանիշը դանդաղ տեմպերով աճում է: Վերջին 7 օրվա ընթացքում այս ցուցանիշը հասել է 1.1-ի»,- ասաց Գայանե Սահակյանը: Ըստ նրա՝ այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ առաջիկայում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի աճ է նկատվելու: Աճը կանխատեսվում է սկզբում դանդաղ, հետո կտրուկ տեմպով: Մասնագետները սպասում են շաբաթվա կտրվածքով 600 նոր դեպք: Սովորաբար 30 տոկոսը հոսպիտալացվում է, դա նշանակում է, որ 180 հոսպիտալացման դեպք կունենանք:

Կորոնավիրուսի հետ կապված՝ աշխարհում համաճակարային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Շարունակվում են վիրուսի մուտացիաները, փոփոխությունները, և դա նոր չարիք է դառնում աշխարհի երկրների համար: Կորոնավիրուսի հնդկական շտամը հասել է Ռուսաստան և մուտացիայի ենթարկվել: Այս շրջանում բավական մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, և չի բացառվում, որ այս նոր շտամը գրանցվի նաև ՀՀ-ում: Գայանե Սահակյանը նշեց, որ այս նոր շտամի վարակելիությունն ավելի ակտիվ է: Վարակի տարածման ինտենսիվությունը մեծ է մոտ երկու անգամ:

Գայանե Սահակյանը նկատեց, որ սահմանափակումներն ամբողջ աշխարհում շարունակվում են, նույնիսկ պատվաստումների գործընթացին զուգահեռ: Օրինակ, Անգլիան լոքդաունի ժամկետը երկարաձգել է: Չիլիում 58 տոկոսով պատվաստումների գործընթացն ապահովել են, սակայն սահմանափակումները դեռ պահպանվում են:

Հայերեն English

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը