ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք  կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում չեն եղել այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը:

Նեմատովը հիշեցրեց, որ դիտորդական առաքելության կազմում եղել է 96 անձ: Նա վստահեցրեց, որ կազմում եղել են փորձառու անձինք, պատգամավորներ, ներկայացուցիչներ՝ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից, ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովից, ռուս-բելառուսական միությունից: Դիտորդները եղել են 700 ընտրատեղամասում:

Նեմատովի գնահատմամբ՝ ընտրությունները սկսվել են առանց իրարանցման, աղմուկի, ընտրատեղամասերը բացվել են ժամանակին՝ 08:00-ին: Դիտորդները միասին պատրաստել են վերջնական փաստաթուղթ՝ արդյունքների վերաբերյալ:

«Ընտրությունների գործընթացն անցել է Ընտրական օրենքի պահանջներին համապատասխան: Դիտորդները չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց Նեմատովը:

Նա նշեց նաև գործընթացի բարձր կազմակերպչական մակարդակի մասին: Նեմատովի խոսքով՝ ընտրությունները կազմակերպվել, անցկացվել են ՀՀ սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Առաքելության ղեկավարն ամենակարևորը համարեց այն, որ ընտրություններին մասնակցել է 25 քաղաքական ուժ: Ըստ նրա՝ դա Հայաստանի ընտրողներին ընտրության հնարավորություն է տալիս:

Դիտորդների խոսքով՝ թերացումներ եղել են, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:

Հայերեն العربية English Français

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին