Life

«Հայ գարուններ». Սոնա Ռուբենյանը նոր երգ է նրկայացրել

1 րոպեի ընթերցում

«Հայ գարուններ». Սոնա Ռուբենյանը նոր երգ է նրկայացրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոնա Ռուբենյանը երկրպագուների դատին է հանձնել «Հայ գարուններ» ստեղծագործությունը: Երգի հոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժշտությունը գրել է Արթուր Գրիգորյանը, բառերի հեղինակը Վահան Անդրեասյանն է, դաշնակահարը՝ Կարեն Անանյանը:

Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում: 2012 թվականին մասնակցելով «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին՝ նա դառնում է մրցույթի հաղթող։ 2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, ներկայացրել հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում