Քաղաքականություն

Փաշինյանը հայտնել է, թե ԱԺ-ում քանի մանդատ կունենա ՔՊ-ն  

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը հայտնել է, թե ԱԺ-ում քանի մանդատ կունենա ՔՊ-ն  

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նորընտիր խորհրդարանում իրենց ուժը կունենա սահմանադրական մեծամասնություն և իր գլխավորությամբ կձևավորվի կառավարություն:

«Այսպիսով՝ ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն (առնվազն 71 պատգամավոր՝ 105-ից) եւ իմ գլխավորությամբ կձեւավորի կառավարություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 20-ին: ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ հունիսի 20-ի ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 միլիոն 281 հազար 174 ընտրող`49.4 տոկոսը։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը է 5, իսկ դաշինքների համար` 7 տոկոսը։ 53.92 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 21.04%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23% ձայները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում