ՔՊ-ն՝ 54.02%, «Հայաստան»-ը՝ 20,99%, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.21%․ 2000 ընտրատեղամասերից տվյալներ
1 րոպեի ընթերցում
![ՔՊ-ն՝ 54.02%, «Հայաստան»-ը՝ 20,99%, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.21%․ 2000 ընտրատեղամասերից տվյալներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1056030.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 2000 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, 54.02 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 20,99%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.21% ձայները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 3.96%-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.04%-ը:
Հանրապետությունում գործել են 2008 տեղամասեր։ Ընտրություններին հունիսի 20-ի` ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է 1 միլիոն 281 հազար 174 ընտրող`49.4 տոկոսը։