Անդրիաս Ղուկասյանը քվեարկել է հանուն հայրենիքի ազատության
1 րոպեի ընթերցում
![Անդրիաս Ղուկասյանը քվեարկել է հանուն հայրենիքի ազատության](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055978.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հունիսի 20-ին մասնակցել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
«Արմենպրես»-ի հաղրդմամբ՝ Ղուկասյանն իր քաղաքացիական պարտքն է կատարել 9/59 ընտրատեղամասում՝ քվեարկելով հանուն հայրենիքի ազատության:
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։