Հասարակական

ԿԸՀ-ն տպագրել է շուրջ 70 միլիոն քվեաթերթիկ և բաշխել ընտրատեղամասերին

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն տպագրել է շուրջ 70 միլիոն քվեաթերթիկ և բաշխել ընտրատեղամասերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց, թե հանձնաժողովն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ինչ նախապատրաստական աշխատանք է կատարել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Սմբատյանը նշեց, որ ԿԸՀ-ն այս ընթացքում աշխատել է 24 ժամ ռեժիմով և փորձել է անել ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ում ընտրողները կարողանան ընտրել տեղամասային կենտրոններում և անհրաժեշտ բոլոր միջոցները ապահովված լինեն։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տպագրել է շուրջ 70 միլիոն քվեաթերթիկ և բաշխել տարածքային ընտրական հանձնաժողովներին և այնտեղից ուղարկել տեղամասային ընտրական հանձնաժողովներին»,- ասաց Սմբատյանը։

Նրա խոսքով՝ ամեն անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկ նոր նորամուծություն է մտցնում։ ԿԸՀ-ն տպագրել է 600 հազար տեղեկատվական թերթիկներ այն մասին, թե ինչպես պետք է քվեարկել։

«ԿԸՀ-ն հանդես է եկել մի շարք տեսահոլովակներով ընտրակաշառքի դեմ, քվեարկելու կարևորության մասին»,- հավելեց Սմբատյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում