Քաղաքականություն

Արման Բաբաջանյանը քվեարկեց հանուն Հայաստանի ժողովրդավար ապագայի և թռիչքի

1 րոպեի ընթերցում

Արման Բաբաջանյանը քվեարկեց հանուն Հայաստանի ժողովրդավար ապագայի և թռիչքի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկեց հանուն Հայաստանի թռիչքի:

«Ես քվեարկեցի նաև ընդդեմ գողապետության և հանուն հանրապետության, ինչպես նաև ՀՀ ժողովրդավար ապագայի: Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում՝ չափազանց կարևոր և էական է մեր պետության ապագայի համար: Ըստ էության, մենք կանգնած ենք ՀՀ-ի լինել-չլինելու ընտրության առաջ: Այս ընտրությունը մեծապես ամրապնդելու է Հայաստանի սուբյեկտայնությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում:

Նա ընդգծեց, որ այս ընտրությունները չափազանց կարևոր են մեր մեջքն ուղղելու և ոտքի կանգնելու համար:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում