Հայաստանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 12,2 տոկոսը /լրացված/

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է 317հազար 291 քաղաքացի կամ ընտրողների 12,2 տոկոսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։

Ստորև «Արմենպրես»-ը ներկայացնում է քվեարկության մասնակցողների թիվը՝ ըստ մարզերի

Երևան՝ 120 հազար 166 կամ ընտրողների 13,99 տոկոսը

Արագածոտնի մարզ՝ 12 հազար 318 կամ ընտրողների 10,49 տոկոսը

Արարատի մարզ՝ 27 հազար 676 կամ ընտրողների 12,39 տոկոսը

Լոռու մարզ՝ 26 հազար 86 կամ ընտրողների 11,17 տոկոսը

Կոտայքի մարզ՝ 30 հազար 342 կամ ընտրողների 12,54 տոկոսը

Շիրակի մարզ՝ 19 հազար 106 կամ ընտրողների 8,43 տոկոսը

Սյունիքի մարզ՝ 17 հազար 269 կամ ընտրողների 15,72 տոկոսը

Վայոց ձորի մարզ՝ 5 հազար 699 կամ ընտրողների 12,22 տոկոսը

Տավուշի մարզ՝ 15 հազար 585 կամ ընտրողների 14,21

Արմավիրի մարզ՝ 23 հազար 488 կամ 9,96 տոկոսը

Գեղարքունիքի մարզ՝ 18 հազար 556 կամ ընտրողների 9,79 տոկոսը

Համեմատության համար՝ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել էր 201 հազար 250 քաղաքացի կամ ընտրողների 7.76 տոկոսը:

Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ Քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս։

Հայերեն English

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին