Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին անպայման գնալ ընտրական տեղամասեր և կատարել ընտրություն

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին անպայման գնալ ընտրական տեղամասեր և կատարել ընտրություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ հունիսի 20-ին ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ և այդ կարգավիճակը իրացնելու է քվեարկությունը կատարելու միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին անպայման գնալ ընտրական տեղամասեր, կատարել ընտրությունը, և ձևավորել կառավարություն:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև ներկայացրեց ընտրություններում քվեարկություն կատարելու գործընթացը:

«Երբ մտնեք ընտրական տեղամաս, ձեզ տրվելու է քվեաթերթիկների տրցակ՝ ընտրություններին մասնակցող ուժերի թվաքանակով, որովհետև ամեն ուժ ունի իր առանձին քվեաթերթիկը և դուք քվեարկություն կատարելու համար պետք է վերցնեք այդ քվեաթերթիկներից որևէ մեկը, որոնցից յուրաքանչյուրը ունի իր համարը: Քվեաթերթիկը ընտրելով՝ դնում եք ծրարի մեջ, մյուս քվեաթերթիկները լցնում եք չօգտագործված քվեաթերթիկների արկի մեջ: Հետո մոտենում եք քվեատուփին, քվեատուփի մոտ դրոշմապիտակ եք կպցնում, որից հետո քվեաթերթիկը նետում եք այն քվեատուփի մեջ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ընդգծեց՝ գրիչով որևէ գրառում, նշում քվեաթերթիկի վրա չի կարելի անել, որովհետև գրիչով նշումով քվեաթերթիկները ճանաչվելու են անվավեր: «Հաջորդ դիտարկումը, որ ուզում եմ անել, հետևյալն է. ընտրությունների քվեարկության գաղտնիությունը որևէ կերպ խախտելը, այդ թվում՝ քվեաթերթիկը կամ քվեաթերթիկների տրցակը դուրս հանելու տեսքով, նախատեսված է քրեական օրենսգրքով և դա քրեական հանցագործություն է համարվում, դրանով նախատեսվում են որոշակի պատիժներ:

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, հույս ունեմ և համոզված եմ, որ ուժեղ եք: Ինչու եմ այսպես ասում, որովհետև հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների արդյունքներով հաղթող սուբյեկտը մեկը պետք է լինի և այդ սուբյեկտը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որովհետև նրա կատարած սկզբունքային ընտրությունը հստակ և աներկբա արձանագրվելու է ընտրական ամփոփիչ արձանագրություններով: Հույս ունեմ և համոզված եմ, որ կգնաք ընտրական տեղամասեր, կկատարեք ձեր վճռական ընտրությունը, կկայացնեք ձեր վճռական որոշումը և Հայաստանի Հանրապետության համար կբացեք նոր էջ, ի վերջո, հաղթահարելով այն քաղաքական ճգնաժամը, խժդժությունները, որոնք վերջին յոթ ամիսների ընթացքում ձևավորվել են: Եվ ուրեմն իմ կոչը, խնդրանքը, հորդորը՝ անպայման գնալ ընտրական տեղամասեր և կատարել ընտրություն»,- եզրափակեց Փաշինյանը:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Հայաստան

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Մարզեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Մարզեր

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

Մարզեր

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում