Սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է պետականությունը ժողովրդին վերադարձնելու համար. Քոչարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության հրապարակում եզրափակիչ հանրահավաքին շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներից, ովքեր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգնել են իրենց, ներկայացրել են խնդիրները, ոգևորել են պայքարի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանը նշեց, որ հիմա շատ ավելի լավ գիտեն, թե ինչպես են ապրում քաղաքացիները, ինչի կարիքը ունեն, ինչ խնդիրներ են կանգնած երկրի առջև:

«Բայց մեկ կարևոր արձանագրում՝ մենք սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով: Ժողովուրդ ջան, նաև մեկ բան ենք հասկացել, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար»,- ընդգծեց Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը նաև ներկայացրեց չորս հիմնական խնդիրները, որոնք կանգնած են երկրի առջև:

«Առաջինը՝ երկրի պաշտպանությունն է և սահմանների անվտանգությունը, երկրորդը՝ Ղարաբաղի ապագան է, երրորդը՝ երկրի տնտեսական վիճակն է, գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը, չորրորդը՝ ներքաղաքական գերլարված մթնոլորտը, ատելությունը: Այս ընտրությունը ընտրություն է մի կողմից արժանապատիվ խաղաղության և մյուս կողմից ծնկաչոք խայտառակության միջև, տնտեսական վերելք ունենալու և տնտեսական ճգնաժամը խորացնելու միջև, համերաշխության և թշնամանքի միջև: Մենք մերժում ենք բոլոր այն երևույթները, որոնք մեզ հասցրել են այս տխուր իրավիճակին»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ իրենց թիմն ունիփորձ, գիտելիքներ, վճռականություն եւ կամք:

Քոչարյանը կոչ արեց ստահել իրենց քաղաքական ուժին, տալ հնարավորություն՝ պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար, առաջ մղել այն բոլոր ուղղություններով, վերականգնել բանակի հզորությունն ու վերածնել տնտեսությունը:

Հանրահավաքից հետո«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները և համակիրներըերթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:Երթը գլխավորեցին «Հայաստան» դաշինքի առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:

Հայերեն العربية English

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին