Պատասխան ենք տալու և հաշվետու ենք լինելու յուրաքանչյուր բառի և տառի համար. Իշխան Սաղաթելյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եզրափակիչ հանրահավաքին հայտարարեց, որ այն ծրագրերը, որոնք ներկայացրել են քաղաքացիներին, հունիսի 20-ից հետո դառնալու են կառավարության ծրագիր և կյանքի են կոչվելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ անցած 12 օրերի ընթացքում «Հայաստան» դաշինքը եղավ Հայաստանի բոլոր մարզերում, դաշինքի անդամները ներկայացրեցին երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ճանապարհները և ուղիները, խոսեցին իրենց ծրագրերի մասին:

«Մենք խոսեցինք Հայաստանի զարգացումից և Հայաստանի երաշխավորված ապագայից: «Հայաստան» դաշինքն է այն քաղաքական ուժը և թիմը, որը կարող է այս վիճակից դուրս բերել մեր երկիրը: Այս օրերին ունեինք մի խնդիր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն բացատրեինք, որ այս պայքարը միայն մեր պայքարը չէ, սա յուրաքանչյուր հայի, հայ մարդու կռիվն է, և այսօր մենք փաստեցինք, որ հաջողել ենք»,- ընդգծեց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի անունից խոստացավ, որ յուրաքանչյուր բառի և տառի համար պատասխան են տալու և հաշվետու են լինելու:

«Խոստանում ենք, որ ժողովրդի թիկունքում գործարքի չենք գնալու, ձեզ և մեր պետականությանը չենք դավաճանելու: Հունիսի 20-ը մեր աշխատանքները ամփոփելու և մեր հաղթանակը արձանագրելու օրն է»,- եզրափակեց Սաղաթելյանը:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին