Մենք կձևավորենք ազգային համաձայնության կառավարություն. Էդմոն Մարուքյանի ուղերձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մարուքյանի ուղերձը.

«Հայոց պատմությունը ցույց է տալիս, որ երբ մեր իշխանական տները արտաքին սպառնալիքները թողած միմյանց դեմ են պայքարել, միմյանց դեմ են կռվել, թշնամին օգտվելով այդ իրավիճակից հարձակվել են մեր պետականության, մեր թագավորության վրա եւ անկում են ապրել համ թագավորությունը, համ իշխանական տները:

Հարյուրամյակներ անց հայ ժողովուրդը ձեռք է բերում պետականություն, այդ օրվանից 30 տարի անց հայ ժողովուրդը կրկին պառակտված է իրար ատող խմբերով, իրար դեմ պայքարելով եւ թշնամին կրկին օգտվում է հայ ժողովրդի ներքին պառակտվածությունից ու թուլությունից: Եվ կրկին հայ ժողովուրդն իր պատմությունից դասեր չքաղելով պայքարում է իրար դեմ՝ ատելության, բռնության քարոզչություն, որն, ըստ էության, հասել է իր գագաթնակետին:

Հունիսի 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմությունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտվածությանը, ատելությանը, բռնության քարոզին եւ այս անհաշտ միջավայրին:

Սիրելի հայրենակիցներ, հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամաս, վերցրեք թիվ 9 քվեաթերթիկը եւ ասեք, որ դուք համերաշխության, համախմբման եւ երկրի ներսում հաշտությունը վերականգնելու կողմնակից եք, եւ մենք կձեւավորենք ազգային համաձայնության կառավարություն, որը երկիրը դուրս կհանի այս ծանր, բարդ իրավիճակից դեպի զարգացման հուն: Աստված պահապան բոլորիս»:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին