Հայաստանի ժողովուրդը մեզ ուժ, վստահություն, իշխանություն տվեց՝ շարունակելու առաջնորդությունը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը համարում է, որ քարոզարշավի ընթացքում ժողովուրդն իրենց ուժին վստահություն, ուժ, իշխանություն է տվել՝ շարունակելու ՀՀ առաջնորդությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքին:

Նա շեշտեց, որ նախորդ 8 ամիսները դժոխքի ճանապարհ էին: «Նախընտրական քարոզարշավ մենք մուտք գործեցինք հետպատերազմական դժոխային ճանապարհից հյուծված, անեծքների և հայհոյանքների, սպառնալիքների և հոխորտանքների անվերջանալի թվացող շարքից խոցոտված»-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ժողովուրդն իրենց ընդունել է այնպես, ինչպես ընդունում են պանդխտությունից կամ գերությունից վերադարձած հարազատին: «Հազարավոր մայրեր մեզ գուրգուրեցին հարազատ մոր պես, հազարավոր հայրեր մեզ ուժ տվեցին հարազատ հոր նման, հազարավոր քույրեր մեզ թև տվեցին հարազատ քրոջ պես, հազարավոր եղբայրներ մեզ թիկունք եղան՝ հարազատ եղբոր նման: Հայաստանի ժողովուրդը մեզ դուխ և ուժ տվեց, վստահություն տվեց և սեր, մեզ իշխանություն տվեց՝ շարունակելու ՀՀ առաջնորդությունը: Եվ հիմա մնացել է դե ֆակտո այս իրողությունն արձանագրել նաև դե յուրե»,-ասաց Փաշինյանն ու հիշեցրեց՝ հորդորեց կիրակի օրն ընտրել 3-րդ համարին:

Նա հորդորեց ընտրություններում արձանագրել, որ Հայաստանում ապագա կա:

Հայերեն العربية English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին