Քաղաքականություն

Փաշինյանն ուղիղ եթերում կմասնակցի նախընտրական բանավեճին. նա հրավիրում է մրցակիցներին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ուղիղ եթերում կմասնակցի նախընտրական բանավեճին. նա հրավիրում է մրցակիցներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ին ուղիղ եթերում կմասնակցի բանավեճի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքին:

«Այս մեր հանդիպումից անմիջապես հետո ես գնալու եմ՝ ուղիղ եթերում մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների բանավեճին: Եվ հույս ունեմ այնտեղ տեսնել այս ընթացքում մեր մասին ամենաակտիվ «հոխորտացողներին»,-ասաց Փաշինյանը:

Նա հորդորեց գնալ և ուղիղ եթերում կանգնել ժողովրդի առաջ, ի ցույց դնել, թե ով ով է, ով որտեղից է գալիս և ուր է գնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում