Քաղաքականություն

Կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց չեք կարող վտանգի տակ դնել ազատությունը, ժողովրդավարությունը. Միրզոյան

3 րոպեի ընթերցում

Կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց չեք կարող վտանգի տակ դնել ազատությունը, ժողովրդավարությունը. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի անդամ Արարատ Միրզոյանը համարում է, որ Հայաստանն ունի ընտրության երկու ճանապարհ, և առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս ճանապարհի ընտրության հարցում համարեց անկյունաքարային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը նման տեսակետ հայտնեց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքին:

Միրզոյանը նախ ներկայացրեց այն, ինչ արել են 3 տարվա ընթացքում՝ հորդորելով հաշվի առնել, որ առաջին տարում չեն ունեցել խորհրդարանական մեծամասնություն, հետևաբար՝ անհրաժեշտ գործիքներ բարեփոխումների համար, հիշեցնելով կորոնավիրուսի համավարակի, նաև պատերազմի մասին: Քաղաքական համակարգի բարեփոխումներից նա նշեց Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը և կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը: Դատաիրավական բարեփոխումների մասին խոսելիս՝ Միրզոյանը նշեց, որ, ցավոք, դրանք դեռ անավարտ են, սակայն հիշատակեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումը: Նա հիշեցրեց պետբյուջեի հարկերի՝ ավելի քան 26 տոկոսով ավելացման մասին, նվազագույն աշխատավարձի բարձրացման և այլ բարեփոխումների մասին:

« Նրանք, ովքեր այստեղ կանգնած են և նրանք, ովքեր հիասթափվել են կամ տատանվում են, այս ընտրությունների ելքը որոշելու է ոչ թե մեր՝ հարթակում կանգնածների իշխանության լինել-չլինելու հարցը, այլ նշածս փոփոխությունների շարունակականության հարցը: Դուք կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց դուք չեք կարող հիասթափվել ձեր երազանքներից՝ ձեր և ձեր երկրի մասին պատկերացումներից: Դուք կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց դուք չեք կարող կասկածի և վտանգի տակ դնել ազատությունը, հավասարությունը և ժողովրդավարությունը: Դուք չեք կարող կասկածի տակ դնել այս արժեքների համար 3 տարի առաջ ձեր իսկ մղած պայքարը»,-ասաց Միրզոյանը:

Ըստ նրա՝ այս հանգրվանում Հայաստանն ունի երկու հնարավոր ճանապարհ: Եվ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս ճանապարհի ընտրության հարցում նա համարեց անկյունաքարային: «Առաջին՝ հանձնվել, համակերպվել, կոտրվել, վերադառնալ անցյալ, դեպի քաղաքացու վճռորոշ դերի զրոյացում, քաղաքացու ունեզրկում, կեղծված ընտրությունները: Եվ երկրորդ՝ ճեղքել հուսահատության շղթան, դուրս գալ հոգեբանական փակուղուց, շտկել մեջքը՝ առանց դադարելու շարունակել անհրաժեշտ բարեփոխումները և քայլ առ քայլ կառուցել Հայաստանի ապագան: Եվ այդ ապագան հաստատապես կա: Եվ ընտրությունն էլ միանշանակ է՝ ապագա կա»,-ասաց Միրզոյանը:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում